top of page

Աշխատուժի համալրման ամբողջական լուծումներ Հայաստանում

Հավաքագրումից մինչև աշխատանքի առաջին օր՝ մեկ վստահելի գործընկեր ամբողջ գործընթացի համար։

30 000+

աշխատանքի տեղավորում

10+

երկրում ներկայություն

№1

Նոր մոտեցում Հայաստանում

MANHIVE-ի մասին

MANHIVE-ն առաջարկում է աշխատուժի համալրման և կառավարման ամբողջական լուծումներ՝ հավաքագրումից մինչև աշխատողների ժամանումն ու աշխատանքային միջավայրում ինտեգրումը։

Մեր առաքելությունը

Աջակցել Հայաստանում գործող բիզնեսների զարգացմանը՝ ապահովելով հուսալի և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան աշխատուժ, ինչպես նաև կազմակերպելով հավաքագրման և վարչական գործընթացները։

Առաջարկում ենք համագործակցության երկու մոդել՝ հարմարեցված Ձեր կարիքներին․ ամբողջական աութսորսինգ, որի դեպքում գործատուն MANHIVE-ն է, կամ աշխատուժի հավաքագրման և համակարգման ծառայություն, որի դեպքում գործատուն շարունակում է մնալ Ձեր ընկերությունը։

Մեր մոտեցումը
Ինչո՞ւ մեզ վստահել

Համագործակցության ողջ ընթացքում Ձեզ ուղեկցում է մեկ պատասխանատու մասնագետ։ Մենք առաջարկում ենք Ձեր աշխատուժի պահանջարկի փոփոխություններին համապատասխան ճկուն լուծումներ և ապահովում ենք հստակ հաղորդակցություն գործընթացի բոլոր փուլերում։

WORKFORCE SOLUTIONS THAT BUILD TOMORROW

Մենք կազմակերպում ենք աշխատուժի հավաքագրման ամբողջ գործընթացը՝ վիզաների ձևակերպումից մինչև աշխատողների ամենօրյա համակարգումը, որպեսզի Դուք կենտրոնանաք Ձեր բիզնեսի վրա։

Ոլորտներ, որոնցում աշխատում ենք

Շինարարություն

Արտադրություն

Պահեստ և լոգիստիկա

Գյուղատնտեսություն

Մաքրության ծառայություններ

Հյուրանոցներ և ռեստորաններ

ai-generated-IMAGE.jpg

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

⁠Աութսորսինգ

Գործատուն՝ MANHIVE

⁠Այս տարբերակը լավագույն ընտրությունն է, եթե ցանկանում եք աշխատուժի կառավարման ամբողջ գործընթացը վստահել մեկ գործընկերոջ։

  • Թեկնածուների հավաքագրում և իրավական ձևակերպումներ
  • Աշխատավարձի հաշվարկ, հարկեր և վարչարարություն
  • Ամենօրյա համակարգում և անհրաժեշտության դեպքում փոխարինում

Անհատական առաջարկ՝ ըստ ձեր պահանջների

01

Երկու մոդել՝ ձեր աշխատուժի կարիքների համար

Ընտրությունը կախված է մեկ հիմնական հարցից՝ ո՞վ է լինելու գործատուն։

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՁԵՎԱՉԱՓԸ

ՃԿՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հավաքագրում և համակարգում

Գործատուն՝ ձեր ընկերությունը

Այս տարբերակը լավագույն ընտրությունն է, եթե ցանկանում եք պահպանել գործատուի կարգավիճակը, իսկ հավաքագրումն ու աշխատողների համակարգումը վստահել MANHIVE-ին։

  • Թեկնածուների որոնում և ընտրություն
  • Աշխատողների Հայաստան տեղափոխման կազմակերպում
  • Շարունակական աջակցություն և համակարգում

Անհատական առաջարկ՝ ըստ ձեր պահանջների

02

Գտնենք Ձեզ համապատասխան լուծումը։ Լրացրեք ձևը, և մեր մասնագետը կառաջարկի Ձեր բիզնեսին համապատասխան համագործակցության մոդելը։

Ինչու՞ ընտրել MANHIVE-ը

15+ տարվա միջազգային փորձ՝ այժմ նաև Հայաստանում։

Ամբողջական լուծում

Հավաքագրումից մինչև աշխատավարձերի կառավարում և ամենօրյա համակարգում՝ բոլոր ծառայությունները մեկ վստահելի գործընկերոջ միջոցով։

Օրենսդրության պահպանում

Կազմակերպում ենք անհրաժեշտ փաստաթղթերն ու ընթացակարգերը՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

15 տարվա փորձ, 10+ երկիր

Մեր թիմը միջազգային փորձ է կուտակել Լեհաստանում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում և ևս յոթ երկրում։

Անձնական համակարգող

Մեկ պատասխանատու համակարգող՝ Ձեր աշխատուժին առնչվող ընթացիկ հարցերի արագ և արդյունավետ լուծման համար։

Փոխարինման երաշխիք

Առաջին երեք ամիսների ընթացքում, պայմանագրով սահմանված դեպքերում, ապահովում ենք մեկ անվճար փոխարինում՝ առանց լրացուցիչ ծառայության վճարի։

Համադրելով միջազգային փորձն ու տեղական շուկայի իմացությունը՝ առաջարկում ենք աշխատուժի համալրման և կառավարման ամբողջական լուծումներ։

Նոր մոտեցում Հայաստանում

Ինչպե՞ս սկսել համագործակցությունը MANHIVE-ի հետ

3 պարզ քայլ՝ Ձեր բիզնեսն անհրաժեշտ աշխատուժով համալրելու համար։

(01)

Պատմեք՝ ում եք փնտրում

Նշեք աշխատողների քանակը, պահանջվող հմտությունները, աշխատանքի պայմաններն ու ցանկալի ժամկետները։

(03)

Լրացրեք աշխատուժի պահանջարկի հայտը

Մենք Ձեզ կուղարկենք աշխատուժի պահանջարկի ձևը (Job Demand Form), որի հիման վրա կպատրաստենք Ձեր բիզնեսի կարիքներին համապատասխան անհատական առաջարկ։

(02)

Ընտրեք համագործակցության մոդելը

Ընտրեք Ձեր բիզնեսին համապատասխան մոդելը՝ ամբողջական աութսորսինգ կամ աշխատուժի հավաքագրում և համակարգում։

ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

PHOTO-2026-08-11-14-15-01 2.jpg
PHOTO-2026-08-11-14-15-01.jpg
« Մենք դժվարանում էինք կարճ ժամանակում համալրել մեր թիմը։
MANHIVE-ը մի քանի շաբաթում ապահովեց համապատասխան աշխատուժ, կազմակերպեց փաստաթղթերի ձևակերպումը և շարունակեց աջակցել մեզ նաև աշխատանքի մեկնարկից հետո։ »

MANHIVE-ի գործընկեր կազմակերպություն՝ արտադրության ոլորտում

Ստացեք անհատական առաջարկ

Լրացրեք ձևը, և մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ՝ քննարկելու Ձեր աշխատուժի

կարիքները և պատրաստելու անհատական առաջարկ։

Համագործակցության մոդել
bottom of page